Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վաշինգտոնում ընթացող Citi Open մրցաշարի 1/8 եզրափակիչ:
1/16 եզրափակիչում Խաչանովը 6:7, 7:5, 6:4 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Դոմինիկ Կյոպֆերին։ Հանդիպումը տևել է 2 ժամ և 46 րոպե։
1/8 եզրափակիչում հայ մարզիկը կհանդիպի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) - Յոսիհիտո Նիշիոկա (Ճապոնիա) զույգի հաղթողին:


