Աշխարհի 31-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սեներա Ուիլյամսի կարիերան ավարտելու մասին։
«Շնորհակալությու՛ն, Սերենա։ Դու մեր մարզաձևի իսկական չեմպիոնն ես։ Մենք կկարոտենք քեզ»,- Թվիթերում գրել է Խաչանովը։
Սերենա Ուիլյամը ԱՄՆ-ի բաց առաջնության 3-րդ շրջանում պարտվել էր աշխարհի 46-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Այլա Տոմլյանովիչին և լքել պայքարը։
40-ամյա ամերիկուհին ԱՄՆ-ի բաց առաջնության 6-ակի հաղթող է (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014): Կարիերայի ընթացքում Ուիլյամսը 73 տիտղոս է նվաճել մենախաղում։
Նյու Յորքում շարունակվող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում նա հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին, որը երրորդ սեթում հրաժարվել էր շարունակել մրցախաղը։


