Աշխարհի 19-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, ռուս թենիսիստ Մարատ Սաֆինի հետ լուսանկար է հրապարակել սոցցանցերում:
«Միշտ ուրախ եմ տեսնել մաեստրոյին կորտում: Նա պատրաստ է վերադառնալ»,- լուսանկարին կից գրել է Խաչանովը:
Մարատը Սաֆինը 15 անգամ հաղթել է ATP շարքի մրցաշարերում, մեկական անգամ՝ US Open-ում (2000թ.) և Australian Open-ում (2000):
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին: