Logo

Կարեն Խաչանովին թալանել են Համբուրգում

17:27 / 21.07.2022• Թենիս
Կարեն Խաչանով-մրցաշար

Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովին թալանել են գերմանական Համբուրգում ընթացող ATP շարքի մրցաշարի ընթացքում, հաղորդում է «РИА Новости Спорт»-ը։

«Կարենի հյուրանոցային համար ներխուժել են կողոպտիչներ, նրանք բացել են նաև չհրկիզվող պահարանը։ Այժմ հատուկ մարմինները գործողություններ են իրականացնում»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ 

Հուլիսի 21-ին հայ մարզիկը Համբուրգի մրցաշարի 1/8 եզրափակիչում կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ։ Առաջին շրջանում Խաչանովը 3 սեթում հաղթել է գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին՝ 3:6, 6:3, 7:6։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն եվրո է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ