Գերմանական Համբուրգում ընթացող ATP շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 6-րդ ռակետ Կառլոս Ալկարասը 2:0 (7:6, 6:3) հաշվով հաղթել է սերբ Ֆիլիպ Կրայինովիչին (43):
Քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի հետ (26), որը 2:0 (6:3, 7:5) հաշվով առավելության էր հասել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ (61):
Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն եվրո է։


