Logo

US Open. Խաչանովը, Մեդվեդևն ու Ուիլյամսը երրորդ շրջանում են (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 01.09.2022• Թենիս
null

Նյու-Յորքում շարունակվում է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 2 ժամ և 59 րոպե տևած մրցապայքարում 6-3, 6-3, 5-7, 6-4 հաշվով հաղթել է Բրազիլիան ներկայացնող Տիագու Մոնտեյրուին:

Հայ թենիսիստը երրորդ շրջանում կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ: Մրցախաղը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

US Open-ի երրորդ շրջան է դուրս եկել նաև մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը: Ռուսաստանցին երկրորդ շրջանում 2 ժամ և 13 րոպե տևած մրցապայքարում 6-2, 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Արտուր Ռինդերկնեշի նկատմամբ:

Սեպտեմբերի 2-ին Դանիիլ Մեդվեդևը երրորդ շրջանում կմրցի չինացի Վու Իբինի հետ: 

Կանանց պայքարում երրորդ շրջան է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: 40-ամյա թենիսիստուհին կարիերայի վերջին մրցաշարի երկրորդ շրջանում 2 ժամ, 27 րոպե տևած մրցապայքարում 7-6 (7-4), 2-6, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 2-րդ ռակետ, էստոնուհի Անետ Կոնտեվեյտին:

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Այլա Տոմլյանովիչին: Մրցախաղը կանցկացվի սեպտեմբերի 2-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ