Logo

Խաբիբը հրապարակայնորեն դատապարտել է Մաքգրեգորին

11:20 / 28.11.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի անպարտելի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը հրապարակայնորեն դատապարտել է փրոմոուշենի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին:

Ավելի վաղ դատարանը իռլանդացի մարտիկին պարտավորեցրել էր 250 հազար դոլար վճարել մի կնոջ, որին Մաքգրեգորը բռնաբարել էր 2018 թվականին:

«Լավ աշխատանք էր տղաներ, ես լիովին աջակցում եմ ձեզ, այդ տղան արժանի է պատժի»,- սոցցանցերում գրել է 34-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ վերջերս Քոնոր Մաքգրեգորը վիրավորել էր Նոուրմագոմեդովին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ Խաբիբը խուսափել է հարկերից և թաքցրել է 306 միլիոն ռուբլու եկամուտը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա