Ամերիկյան Frontier Airlines ավիաընկերությունն արձագանքել է UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, լեգենդար մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի վերաբերյալ սկանդալային միջադեպին։ Դաղստանցին անհասկանալի պատճառով չվերթից առաջ հեռացվել է ինքնաթիռից:
«Մենք տեղյակ ենք այս միջադեպի մասին և հետաքննում ենք»,- հայտարարել է Frontier Airlines-ը:
Բորտուղեկցորդուհին Խաբիբին խնդրել է այլ տեղ նստել, դաղստանցին դեմ է եղել, կարճ խոսակցությունից նա վերցրել է պայուսակը և հեռացել ինքնաթիռից: