Logo

Խաբիբը ցույց է տվել, թե ինչպես է ժամանակին մարզվել

17:37 / 14.02.2024Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը սոցցանցերում տեղադրել է արխիվային տեսանյութ և պատմել է, թե ինչպես է մարզվել 2016-ին:

«Հինգշաբթի էր: Առավոտյան մեկժամյա սպարինգ-մենամարտ անցկացրի, երեկոյան 30 րոպե վազեցի, իսկ հետո զբաղվեցի մարզասրահում: Ծանրաբեռնվածությունը յուրատեսակ կախվածություն է առաջացնում»,- սոցցանցերում գրել է 35-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում կարիերան ավարտել է 2020-ին: Խաբիբը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և նույնքան հաղթանակ է տարել:

2022-ին ռուսաստանցի անպարտելի մարտիկին UFC վերադառնալու համար առաջարկել էին 40 միլիոն դոլար, սակայն նա հրաժարվել էր վերադառնալ օկտագոն:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ