Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կարիերան վերսկսելու աննախադեպ առաջարկից, ասել է MMA-ի նախկին մարտիկ Դանիել Կորմյեն։
Ռուս անպարտելի մարտիկին երկու տարի առաջ UFC վերադառնալու համար առաջարկվել է 40 միլիոն դոլար: Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն, մերժել է առաջարկը:
«Խաբիբն ասաց, որ UFC վերադառնալու համար իրեն առաջարկվել է 40 միլիոն դոլար, սակայն հրաժարվել է: Չգիտեմ՝ առաջարկը քանի մենամարտի համար է եղել։ Ուղղակի ասաց. «40 միլիոն դոլարը մերժեցի, ես ավարտել եմ կարիերաս»։
Չգիտեմ, թե ինչը կարող է ստիպել նրան վերադառնալ՝ հաշվի առնելով, թե որքան գումարից է հրաժարվել երկու տարի առաջ»,- ասել է UFC-ի նախկին կրկնակի չեմպիոնը YouTube-ի իր ալիքում:
35-ամյա Նուրմագոմեդովը կարիերան ավարտել է 2021 թվականի մարտին: