UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խաղադաշտ վերադառնալու առթիվ շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին:
«Ֆանտաստիկ վերադարձ»,- սոցցանցերում գրել է նախկին չեմպիոնը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախել էր «Հադերսֆիլդին», իսկ Դե Բրույնեն վերադարձը նշել էր գոլային փոխանցումով: