Logo

Խաբի Ալոնսոն ու «Բայերը» նոր պայմանագիր են կնքել

18:05 / 04.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լևերկուզենի «Բայերը» 2 տարով երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագրի ժամկետը, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

«Շատ շնորհակալ եմ «Բայերին» իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար: Սա ամենօրյա աշխատանքի շատ լավ հիմք է: Իսկապես հաճույք եմ ստանում ամբողջ անձնակազմի հետ աշխատելուց: Նախորդ մրցաշրջանը դրական էր, բայց ես ավելին եմ ուզում, ինչպես ակումբը: Հիմա մենք վճռականորեն աշխատելու ենք այս նպատակի համար»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է «Բայերի» պաշտոնական կայքը:

Իսպանացի մասնագետը գերմանական ակումբը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից: Թիմի ղեկին 41-ամյա Ալոնսոն անցկացրել է 37 հանդիպում, տարել 17 հաղթանակ, 10-ական խաղ ավարտել է ոչ-ոքիով ու պարտությամբ: Իսպանացու գլխավորությամբ «Բայերը» նախորդ մրցաշրջանում հասավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Բունդեսլիգան ավարտեց 6-րդ տեղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ