Logo

Չաբի Ալոնսոն` «Ռեալի» գլխավոր մարզիչ

14:15 / 25.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի Չաբի Ալոնսոյի նշանակման մասին:

43-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ալոնսոն «Արքայական ակումբում» աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: Նրա գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

Ալոնսոն օրեր առաջ հեռացել էր Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախօրեին էլ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է իտալացի Կառլո Անչելոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ