Logo

Խաբի Ալոնսոն հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ

17:30 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պաշտոնապես հայտարարել է, որ կշարունակի աշխատանքը գերմանական ակումբում։ 42-ամյա մասնագետի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Լիվերպուլը», որոնց կազմերում անվանի կիսապաշտպանը խաղացել է ֆուտբոլային կարիերայի տարիներին։

«Ես մասնակցել եմ «Բայերի» ժողովին և տեղեկացրել, որ կշարունակեմ աշխատանքն ակումբում։ Իմ ապագայի վերաբերյալ բազմաթիվ խոսակցությունների ֆոնին ես դադար էի վերցրել մտածելու ու որոշում կայացնելու համար։ Վերջնաժամկետն այս շաբաթ էր։ Այժմ ամեն բան պարզ է։

Սա լավագույն վայրն է ինձ համար։ «Բայերում» իմ աշխատանքն ավարտված չէ։ Ցանկանում եմ օգնել ակումբին ու նպաստել խաղացողների աճին։

Չեմ մեկնաբանի «Լիվերպուլի» ու «Բավարիայի» մասին տեղեկությունները։ Դրանք ակումբներ են, որոնց հետ ես ամուր կապ ունեմ։ Սակայն հիմա ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն 2022 թվականից է աշխատում «Բայերում», որը Բունդեսլիգայի առաջատարն է և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայից»: Այս մրցաշրջանում Լևերկուզենի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, տարել 33 հաղթանակ և 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ