Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր նպատակն է, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Փետրվարի 21-ին պարզ դարձավ, որ «Ռեկորդմեյստերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Գերմանական գրանդի գլխավոր թեկնածուն իսպանացի մասնագետն է:
42-ամյա Ալոնսոն «Բայերում» առաջին ամբողջական մրցաշրջանն է անցկացնում: Նրա գլխավորությամբ «Դեղագործները» Բունդեսլիգայում ընթանում են առանց պարտության և վստահորեն գլխավորում են աղյուսակը: «Բավարիան» հետ է 8 միավորով և երկրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն ֆուտբոլային կարիերայի տարիներին «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2014-2017 թվականներին:


