Logo

Խաբի Ալոնսո․ «Եվրոպա լիգայի եզրափակիչում պարտությունը կարող է լինել ավելի օգտակար, քան թրեբլը»

13:08 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակիչում իտալական «Ատալանտայից» կրած 0-3 հաշվով պարտության մասին։ Դա Գերմանիայի նորընծա չեմպիոնի միակ պարտությունն էր ավարտված մրցաշրջանում։

«Սա ֆուտբոլ է։ Պարտությունից հետո վերականգնվելը մեր աշխատանքի մի մասն է։ Սա առաջին պարտությունը չէր մեր թիմի համար և ոչ էլ վերջինը։ Սակայն ես վստահ եմ, որ պարտությունն ավելի ուժեղ մարզիչ կդարձնի ինձ, քան եթե թրեբլ ձևակերպեինք։

Նման խաղերը չեն մոռացվում, և դուք կարող եք այդ փորձն օգտագործել ապագայում։ Այս պահին դա ցավոտ է։ Շատ ցավալի պարտություն է, բայց այն կարող է թրեբլից ավելի օգտակար լինել ապագայի համար»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է CNN-ը։

Հիշեցնենք, որ մինչև «Ատալանտայի» դեմ եզրափակիչը «Բայերն» անպարտելի էր 51 խաղ անընդմեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ