Logo

Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած մարզիկներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:55 / 04.08.2022• Այլ մարզաձևեր
null

Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը օգոստոսի 4-ին հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերում Հայաստանի հաշվին գրանցվել է 1-ական ոսկե և բրոնզե մեդալ։ Չեմպիոն է հռչակվել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը, որը հաղթել է կարատեի կումիտե մրցաձևի 75 կգ քաշային կարգում։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանն էլ երրորդ տեղն է գրավել պարա-սեղանի թենիս մարզաձևում: 

Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ։

«Պետք է փորձենք հաջորդ խաղերի համար ավելի մեծ պատվիրակություն ուղարկել, և այս մրցումները ևս ներառել մեր օրացուցային պլանում: Գիտեմ, որ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը: Ամեն ինչ կանենք այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ մինչև այդ կապահովենք մեր թիմերի մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերին»,- նշել է փոխնախարարը։
 

Այս տարի Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել են 38 երկրի 450 համալսարանների շուրջ 5 հազար պատվիրակներ։ Խաղերի ծրագրում ընդգրկված էր 20 մարզաձև:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ