ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և փոխնախարար Կարեն Գիլոյանը նոյեմբերի 28-ին այցելել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանք ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի և գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանի հետ շրջայց են կատարել մարզաբազայի տարածքով, ներկա գտնվել մարզումներին, այցելել թանգարան։ Այնուհետև թեյի սեղանի շուրջ հանդիպել և զրուցել են ակումբի կանանց երկու թիմերի՝ «Ուրարտու-աղջիկների» և «Ուրարտու-աղջիկներ-2»-ի խաղացողների հետ։
Դրական ու ջերմ մթնոլորտում ֆուտբոլիստներն իրենց հետաքրքրող հարցեր են ուղղել՝ կապված թե՛ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման, թե՛ ընդհանրապես դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սպորտի նշանակության հետ։ Նախարար Անդրեասյանն էլ իր հերթին հարցեր է ուղղել ֆուտբոլիստուհիներին։