Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:
- Գվարդիոլայի պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ցանկանո՞ւմ եք, որ նա մնա «Մանչեսթեր Սիթիում»:
- Ո՛չ, կգերադասեի, որ Պեպը 4 տարի արձակուրդ վերցներ: Կատակում եմ, նա աշխարհի լավագույն մարզիչն է, և դա ապացուցում է յուրաքանչյուր օր: Ահնար է չհարգել Գվարդիոլայի գործունեությունը: Նա հանճարեղ մտքեր ունի ու կարողանում է իրականացնել դրանք»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է This Is Anfield-ը:
Հոկտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: