Logo

Կեյլոր Նավասը հեռացել է «Նյուելս Օլդ Բոյսից» ու նոր ակումբ ունի

21:26 / 22.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը հեռացել է «Նյուելս Օլդ Բոյսից» ու տեղափոխվել մեքսիկական «Պումաս», հայտնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա դարպասապահը 1 տարվա պայմանագիր է ստորագրել նոր ակումբի հետ։

«Նյուելս Օլդ Բոյսը» բացահայտել է, որ «Պումասը» Նավասի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո։

Կոստառիկացի դարպասապահը «Նյուելս Օլդ Բոյսում» հանդես էր գալիս 2025 թ. հունվարից, 16 խաղից 8-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ