Logo

«Կևինը Մանչեսթերի սխալ թիմում է, բայց ես հաճույք եմ ստանում նրա խաղից». Ռուբեն Ամորիմ

17:59 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Ռուբեն Ամորիմն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեի՝ ակումբից հեռանալու որոշմանը, հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը:

«Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն կիսապաշտպաններից է: Կևինը Մանչեսթերի սխալ թիմում է, բայց ես հաճույք եմ ստանում նրա խաղից: Դե Բրույնեն շատ է ուժեղացրել առաջնությունը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: 

Դե Բրույնեն «Քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 413 հանդիպում (106 գոլ, 174 ասիստ) և նվաճել 16 տիտղոս:

33-ամյա կիսապաշտպանը մանչեսթերյան թիմի բոլոր ժամանակների գլխավոր ասիստենտն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ