Logo

Կեպա Արիսաբալագա. «Ես ուզում եմ մնալ «Ռեալում»»

20:44 / 11.10.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, որը վարձակալությամբ այս մրցաշրջանն անցկացնում է Մադրիդի «Ռեալի» կազմում, խոսել է իր ապագայից։ 

Իսպանացին չի ցանկանում վարձակալության ավարտից հետո հեռանալ «Արքայական ակումբից»․

«Իհարկե, ես ուզում եմ մնալ «Ռեալում»։ Ո՞վ չի ցանկանա մնալ այս ակումբում։ Ես շատ ուրախ եմ այստեղ»,-Արիսաբալագայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո իսպանական ակումբը որոշել էր վարձակալել Կեպա Արիսաբալագային։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա