Logo

Կենտրոնական խաղ. «Տոտենհեմը» դուրս մնաց գավաթի խաղարկությունից

00:39 / 10.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ասթոն Վիլան» տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:

Արդեն առաջին րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Ջեյկոբ Ռեմզին, իսկ երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկել է Մորգան Ռոջերսը: Մրցավարի ավելացրած ժամանակում լոնդոնցիների նորեկ Մատիս Տելը կրճատել է հաշվի տարբերությունը, բայց Անգելոս Պոստեկոգլուի թիմին ավելին անել չի հաջողվել:

«Ասթոն Վիլան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ 2008 թվականից հետո տիտղոս չնվաճած «Տոտենհեմը» կորցրել է գավաթ հաղթելու հերթական հնարավորությունը:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ասթոն Վիլա» – «Տոտենհեմ»՝ 2:1

Ռեմզի, 1, Ռոջերս, 64 – Տել, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ