Logo

Կենդանի լեգենդ․ UWW-ն՝ Արթուր Ալեքսանյանի մասին

18:11 / 13.09.2023Ըմբշամարտ
null

Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկին մնում են հաշված օրեր։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) սոցցանցերում հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) լուսանկարը, որին կից գրել է․ «Կենդանի լեգենդ»։

Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաքը վարկանիշային ԱԱ-ն կընդունի սեպտեմբերի 16-24-ին։

31-ամյա Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնությունում հաղթել է 2014, 2015, 2017 ու 2022 թվականներին։ 2012-ին ու 2019-ին էլ գյումրեցի ըմբիշը դարձել է ԱԱ-ի փոխչեմպիոն։

ԱԱ․ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա