Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (2-0) Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցը հետ մղելու դրվագը:
«Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցները ուսումնասիրելուն: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այդ խաղում 11-մետրանոցից վրիպել էր նաև «Լիերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը: