Logo

Կազեմիրոն զղջում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

15:12 / 24.10.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարծում է, որ սխալվել է՝ տեղափոխվելով անգլիական ակումբ, հաղորդում է El Nacional-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են 31-ամյա ֆուտբոլիստի խաղից, իսկ բրազիլացին կարծում է, որ հեռանալով Մադրիդի «Ռեալից»՝ միացել է մի թիմի, որն անկայուն է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Անգլիական ակումբը դիտարկում է Կազեմիրոյի փոխարեն Լիսաբոնի «Բենֆիկայի» 19-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշին ձեռք բերելու տարաբերակը։ Պորտուգալական ակումբը պահանջում է 70 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն 2022թ․ ամռանը «Ռեալից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 62 հանդիպում, խփել 11 գոլ ու կատարել 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա