«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն դարձյալ վնասվածք է ստացել։
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Նյուքասլի» դեմ խաղից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ ֆուտբոլիստը նոր վնասվածք ունի ու բաց է թողնելու Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղը «Ֆուլհեմի» դեմ։
Կազեմիրոն «Նյուքասլի» դեմ խաղում էր վերադարձել խաղադաշտ վնասվածքից ապաքինվելուց հետո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդ տեղում է։