Logo

Կազեմիրոն նշել է երեք լավագույն ֆուտբոլիստներին

16:41 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն նշել է իր սերնդի լավագույն երեք ֆուտբոլիստներին:

«Ես չեմ տեսել Մարադոնայի և Պելեի խաղը, բայց հնարավորություն ունեցա վայելելու Մեսիի, Ռոնալդուի և Նեյմարի խաղը։ Նրանք իմ սերնդի լավագույն ֆուտբոլիստներն են:

Ես երբեք չեմ խաղացել Ռոնալդուի դեմ, իմ բախտը բերել է։ Նրա հետ միասին շատ գավաթներ եմ նվաճել»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Placar-ը։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ 2013 և 2015-2018 թվականներին խաղացել էր Մադրիդի «Ռեալում», իսկ 2022 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ