Logo

Կազեմիրո. «Անչելոտիի գալուց հետո հաճելի կլինի հավաքական վերադառնալը»

17:24 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի նշանակումը:

«Տիտեի գնալուց հետո հենց նա պետք է գլխավորեր թիմը: Բրազիլիային հենց այսպիսի պրոֆեսիոնալներ են հարկավոր: Անվանի մարզիչը միշտ էլ հարգանք է ոգեշնչում: Կառլոն անհավանական մասնագետ է, նա փայլուն է հասկանում ֆուտբոլը:

Եկեք վայելենք այս նշանակումը: Անչելոտիի խարիզման կստիպի խաղացողներին առավելագույնն անել խաղադաշտում:

Հավաքական վերադարձի մասին խոսելն այժմ բարդ է, սակայն նման մարզչի գալուց հետո, իհարկե, հաճելի կլինի վերադառնալը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Կազեմիրոն Մադրիդի «Ռեալում» 3 մրցաշրջան աշխատել է Անչելոտիի հետ: Այդ ընթացքում նա 2 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ