Խորվաթիայում ավարտված շախմատի կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը գրավել է 6-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից մյուսը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկանների պայքարում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Մարտիրոսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն: