Logo

«Կայրաթի» գլխավոր մարզիչ. «Ալոնսոյի երկրպագուն եմ»

20:13 / 29.09.2025Ֆուտբոլ
null

«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Ուրազբախտինը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում կայանալիք տնային խաղից առաջ խոստովանել է, որ մրցակցի մարզչի` Չաբի Ալոնսոյի երկրպագուն է, հաղորդում է ASNews.kz-ը:

«Այո՛, ես իսկապես սիրում եմ Չաբի Ալոնսոյին՝ որպես մարզչի։ Կարելի է ասել, որ ես նրա երկրպագուն եմ։ Նա ժամանակակից մարզիչ է, և ես տպավորված էի «Բայերում» նրա աշխատանքով։ Ես դիտել եմ նրա թիմի խաղերը և շատ բաներ նկատել։ Ինձ դուր եկավ նրա հարձակողական խաղը, նրա ոճը՝ գնդակի հիանալի վերահսկմամբ։

Այժմ «Ռեալում» նա ավելի մեծ հարձակողական ներուժ ունի Մբապեի, Վինիսիուսի և Մաստանտուոնոյի նման խաղացողների հետ։ Կարծում եմ՝ նա դեռ լիովին չի իրացրել իր գաղափարները. այնտեղ է ընդամենը 6 ամիս։ Ալոնսոյին ժամանակ է պետք, բայց նրա ոճն արդեն ակնհայտ է»,- ասել է Ուրազբախտինը։

«Կայրաթ» - «Ռեալ Մադրիդ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ