Logo

Կայլ Ուոքեր. «Սաութգեյթը ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ»

12:06 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերը պատասխանել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հասցեին քննադատություններին: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյոք մարզիչն էր խնդրել Դանիայի հավաքականին գոլ խփելուց հետո անցնել խորը պաշտպանության:

«Ոչ մի դեպքում, նման բան չի եղել: Մարզիչն ասում էր, որ ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Բայց երբեմն ստիպված ես լինում խաղը կառավարելու համար այլ գործողություն կատարել: Մենք գիտենք, որ ավելիին ենք ընդունակ:

Ուժեղ թիմ դեմ էինք խաղում, իսկ մենք խմբի առաջատարն ենք: Եկեք այս ամենին դրական նայենք: Մենք չենք պարտվել»,- անգլիացու խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Սերբիային և 1-1 հաշվով ոչ-ոքի խաղացել Դանիայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ