Կայացել է WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Շտեֆի Գրաֆի անվան խումբ. Արինա Սաբալենկա (Բելառուս, առաջին ռակետ), Կոկո Գաուֆ (ԱՄՆ, երրորդ ռակետ), Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 5-րդ ռակետ), Ժասմին Պաոլինի (Իտալիա, 8-րդ ռակետ)։
Սերենա Ուիլյամսի անվան խումբ. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, երկրորդ ռակետ), Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ, չորրորդ ռակետ), Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 6-րդ ռակետ), Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 7-րդ ռակետ)։
Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թենիսիստուհիները դուրս կգան կիսաեզրափակիչ։
Ամփոփիչ մրցաշարը կկայանա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում նոյեմբերի 1-8-ը։

