Logo

Կայացել է «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական փերֆորմանսներ» համերգը

10:00 / 14.07.2024Լուրեր
null

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և «Rambalkoshe» ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական փերֆորմանսներ» միջոցառումը: Այն ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ էր, որը տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի կեցավայրում։ Համերգին ելույթ են ունեցել ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիկեն Արմանը և Վահագն Հայրապետյանը։

Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ «limited edition» վինիլային «Aznavour. LIVE by Viken Arman» սկավառակով:

Նշենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ