Logo

Կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը․ երկու ակումբ տուգանվել են

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 17.08.2021Հայկական ֆուտբոլ
12 3 - Կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը․ երկու ակումբ տուգանվել են

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։

Օրակարգում են եղել մի շարք հարցեր, մասնավորապես, «Արարատ»-«Նոա»  խաղին՝ «Նոա» թիմի ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյի  հեռացման մասին (մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար)։ Որոշվել է Կովալենկոյին որակազրկել մինչև 31.08.2021-ը, իսկ «Նոա»  ակումբի նկատմամբ նշանակել տուգանք 30000  դրամի չափով:

Երկրորդ հարցը վերաբերել է «Ալաշկերտին»․ «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո «Ալաշկերտի»  մարզիչը ֆլեշ հարցազրույցին ներկայացել է առանց թարգմանչի, իսկ ֆուտբոլիստ ընդհանրապես չի ներկայացել ֆլեշ հարցազրույցի: Ինչպես նաև խաղը անցկացվել է ոչ ՀՖՖ-ի կողմից տրամադրված գնդակով: Արդյունքում՝ որոշվել է «Ալաշկերտ» ակումբին հայտարարել նկատողություն և նշանակել տուգանք 30000 ՀՀ դրամի չափով:

Հաջորդ հարցը վերաբերել է «Նորավանքի» և «Փյունիկի» միջև կայացած խաղին.

1.Խաղի 40-րդ րոպեին «Փյունիկը» կիրառել է նկարահանող անօդաչու թռչող սարք, որի օգտագործումը նախախաղային ժողովի ժամանակ չէր քննարկվել: Զգուշացնելուց հետո սարքը իջեցվել է:

2. Խաղադաշտում տեղադրված էին առաջնության գլխավոր հովանավորի վահանակները, բայց ոչ պատշաճ, քանի որ դրանք 2020-2021 մրցաշրջանի համար նախատեսված վահանակներն էին:

Որոշվել է «Նորավանք» և «Փյունիկ» ակումբներին հայտարարել նկատողություն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ