Logo

Հայաստանի թիմերն իմացան մրցակիցներին կանանց Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնության որակավորման փուլում

17:01 / 07.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում դեկտեմբերի 7-ին կայացել էֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ, իսկ Մ19 հավաքականը B լիգայի չորրորդ խմբում կխաղա Մալթայի և Ֆարերյան կղզիների թիմերի հետ։

Կանանց Եվրոպայի Մ17 առաջնության հանդիպումները կկայանան մարտի 24-30-ին թուրքական Անթալյա քաղաքում։ Հայաստանի Մ17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։

Կանանց Եվրոպայի Մ19 առաջնության հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ին Երևանում։ Հայաստանի Մ19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայության

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ