Logo

Կայացել է Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» գրքի շնորհանդեսը

16:33 / 13.12.2023Ֆուտբոլ
null

Կայացել է «Արարատ-73»-ի լեգենդ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Футбол с улыбкой» («Ֆուտբոլը ժպիտով») գրքի շնորհանդեսը։ 

Շնորհանդեսին ներկա են եղել ակումբի ղեկավար կազմը, Մարկարովի հարազատները և մի շարք այլ հյուրեր, որոնց թվում էին նաև անկախ Հայաստանի առաջին հավաքականի և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները։

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես է եկել հենց գրքի հեղինակը՝ Մարկարովը, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը, որոնք վերհիշել են Մարկարովի հետ անցկացրած տարիները խաղադաշտում և դրանից դուրս, ինչպես նաև այդ տարիների մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ 

Շնորհանդեսի ավարտին Էդուարդ Մարկարովը հյուրերին նվիրել է գիրքը՝ իր մակագրությամբ, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա