Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հունիսի 21-ին՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները:
Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է:


