«Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցի հղի կինը՝ Սոֆիա Վեբերը, սպառնալիքներ է ստացել սոցցանցերում։ Պատճառը «Զինագործների»՝ Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալն է։
Լոնդոնյան թիմը 1/32 եզրափակիչում պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին», Հավերցը հետխաղյա հարվածաշարում վրիպել է 11-մետրանոցից (1-1, 11մ` 3-5)։
Պարտությունից հետո դժգոհ երկրպագուները որոշել են իրենց զայրույթն արտահայտել` նամակներ ուղարկելով Հավերցի կնոջ ինստագրամյան էջին։
Սոֆիան Instagram-ում հրապարակել է էկրանանկար։ Հրապարակված նամակում սպառնացել են գերմանացի խաղացողի և նրա կնոջ դեռևս չծնված երեխային։
«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ, բայց, խնդրում եմ, ավելի հարգալից եղեք։
Ես ցնցված եմ, որ ինչ որ մեկը կարծում է, թե նման բան գրելը նորմալ է... Հուսով եմ՝ դուք ամաչում եք»,- գրել է Սոֆիան` պատասխանելով սպառնալիքի հեղինակին։