Logo

Կայ Հավերցի համար մրցաշրջանն ավարտված է

21:47 / 13.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցն ԱՄԷ-ում անցկացված հավաքի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի և ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը բաց կթողնի:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ