Logo

Կավանիի «հարվածը» Հիգուայինին. «Երբեք չէի գնա այդ քայլին՝ հանուն հավատարմության»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 11.12.2020ՍՊՈՐՏ
1607617817 794513 1607617931 noticia normal recorte1 - Կավանիի «հարվածը» Հիգուայինին. «Երբեք չէի գնա այդ քայլին՝ հանուն հավատարմության»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:33

-

-

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է, որ ամռանն առաջարկներ է ստացել իտալական երկու գրանդից՝ «Յուվենտուսից» ու «Ինտերից», սակայն մերժել է այդ առաջարկները՝ իր նախկին ակումբ «Նապոլիի» նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով:

«Ես ամռանը մերժել եմ «Յուվենտուսի» ու «Ինտերի» առաջարկները: Հասկացա, որ չափազանց շատ եմ հարգում «Նապոլիին»: Ես երբեք չէի անի այդ քայլը, չէի ցավեցնի նեապոլցիներին: Միշտ շնորհակալ կլինեմ նրանցից՝ ինձ մեծ աջակցություն ցույց տալու համար: Երբ մտածում եմ «Նապոլիի» ու նրանց երկրպագուների մասին, ուրախանում եմ», – Կավանիի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ի տարբերություն Կավանիի՝ Գոնսալո Հիգուայինը կայացրեց այլ որոշում. 2016-ին արգենտինացին «Նապոլիից» տեղափոխվեց «Յուվենտուս»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ