Logo

Կատարի շեյխի պատվիրակությունն այցելել է «Օլդ Թրաֆորդ» (ֆոտո)

19:05 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատարի շեյխ Ջասիմա բին Համադ Ալ Թանիի պատվիրակությունը մարտի 16-ին այցելել է «Օլդ Թրաֆորդ» ստադիոն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերի հետ քննարկել ակումբի վաճառքը, հայտնում է The Sun-ը:

Կողմերի միջև քննարկումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Ալ Թանին պատրաստվում է Գլեյզերների ընտանիքին վճարել ավելի քան 5.5 միլիարդ դոլար, ինչպես նաև փակել ակումբի պարտքն ու ֆինանսավորել տնային ստադիոնի վերակառուցումը:

Կատարցիների կողմից բանակցություններին ներկա են գտնվել Nine Two Foundation-ի նախագահ Շահզադ Շահբազն ու Bank of America-ի գործադիր տնօրեն Յասիր Շախը: Նրանց ուղեկցել են Macfarlanes միջազգային իրավաբանական ընկերության որոշ իրավաբաններ: 

Պոտենցիալ գնորդները պատրաստ են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին տրամադրել ահռելի տրանսֆերային բյուջե, որն անգլիական ակումբին կվերադարձնի նախկին փառքին:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Ալ Թանին արդեն փորձել է գնել ակումբի բաժնետոմսերը, սակայն ստացել է մերժում: Նույն տարում կատարցիները գնել են ֆրանսիական ՊՍԺ-ի 70 տոկոս բաժնեմասը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել նաև Ջիմ Ռեթքլիֆը, որը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է և ակումբի վաղեմի երկրպագուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ