Logo

Կատարի հավաքականը նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

23:15 / 14.10.2025Ֆուտբոլ
null

Կատարի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնությունում։

Խուլիեն Լոպետեգիի գլխավորած թիմը Մունդիալ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ փուլի երկրորդ տուրում 2-1 հաշվով հաղթեց Արաբական Միացիալ Էմիրությունների հավաքականին` A խմբում գրավելով առաջին տեղը։

ԱՄԷ-ն 3 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և կմասնակցի Ասիայի գոտու անցումային փլեյ-օֆֆին, որտեղ կմրցի Սաուդյան Արաբիայի կամ Իրաքի հավաքականի դեմ։ Այդ հանդիպման հաղթողը կնվաճի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի ուղեգիր։

ԱԱ-2026, Ասիայի գոտու ընտրական մրցաշար, չորրորդ փուլ, երկրորդ տուր

Կատար - ԱՄԷ` 2-1 (տեսանյութ)

Բուալեմ Խուխի, 49, Պեդրո Միգել, 74 - Սուլթան Ադիլ, 90+8

Հեռացում` Տարեկ Սալման, 89 (Կատար)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ