Կատարի իշխանությունը կարող է դադարեցնել ֆրանսիական ՊՍԺ-ի ֆինանսավորումը, հաղորդում է RMC Sport-ը։
Պատճառն ակումբի նախագահ և սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիին առաջադրված մեղադրանքներն են, այն է` Ֆրանսիայում «ձայն գնելուն օժանդակելու և քվեարկության ազատությունը խախտելու»:
«Կատարցիները հոգնել են այս բոլոր չարաշահումներից: Կեղծ հետապնդումներից, շանտաժից, ամենօրյա քննադատությունից: Ֆրանսիայի բոլոր խնդիրներն իրենց մեղքն են, ամեն անգամ, երբ նրանք փորձում են օգնել, դա ակնհայտորեն «փափուկ ուժի» համար է»,- նշում է աղբյուրը: