Logo

Կասպեր Շմեյխելի տարիքային ռեկորդը

22:41 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Կասպեր Շմեյխելը Եվրոպայի առաջնություններում դարձել է Դանիայի հավաքականի ամենատարեց դարպասապահը։

Opta-ն գրում է, որ բելգիական «Անդերլեխտի» դարպասապահը Եվրո-2024-ի առաջին տուրում Սլովենիայի հավաքականի դեմ հանդիպմանը (1-1) մասնակցել է 37 տարեկանում և 227 օրականում։

Այդ ցուցանիշով դարպասապահը շրջանցել է իր հորը` լեգենդար Պետեր Շմեյխելին։ Ավագ Շմեյխելը Եվրոպայի առաջնություններում իր վերջին խաղում եղել է 36 տարեկան և 211 օրական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա