Logo

US Open. Կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:10 / 06.09.2022• Թենիս
null

Նյու-Յորքում շարունակվող «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց պայքարի 1/4 եզրափակիչի առաջին զույգում աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը 6-1, 6-4, 7-6 հաշվով առավելության հասավ 14-րդ ռակետ, Իտալիան ներկայացնող Մատեո Բերետինիի նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգիրը Ռուդը կվիճարկի Կարեն Խաչանով (Ռուսաստան) - Նիկ Կիրյոս (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ: 

23-ամյա Ռուդը կարիերայում 2-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ: Նորվեգացին նաև ապահովեց իր տեղը ATP-ի դասակարգման աղուսակի թոփ-3-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ