Logo

Կասիլյասը շոկի է ենթարկել երկրպագուներին

16:25 / 21.05.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը յուրովի է նշել իր ծննդյան տարեդարձը:

«Արքայական ակումբի» լեգենդը սափրել է գլուխը և զարմացրել է երկրպագուներին:

«Մենք երբեք ավելի լավը չենք լինի, քան հիմա»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է 43-ամյա իսպանացին:

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Ռեալի» կազմում անցկացրել է 510 հանդիպում, 167 անգամ էլ դաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի խաղաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ