Logo

Կասիլյասը մեկնաբանել է աղմկահարույց գրառումը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:38 / 09.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թվիթերյան աղմկահարույց գրառումը, որտեղ ասվում էր, թե ինքը գեյ է: Որոշ ժամանակ անց իսպանացին ջնջվել էր հրապարակումը:

«Թվիթերիս հաշիվը կոտրել էին: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում օգտատերերից ու ԼԳԲՏ համայնքից»,- գրել է Կասիլյասը Թվիթերում:

Հիշեցնենք, որ 2009 թվականից Կասիլյասը հանդիպում էր իսպանացի հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ: 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացել էին: Զույգն ունի 2 որդի՝ Լուկասն ու Մարտինը: Կասիլյասն ու Կարբոներոն 2021 թվականի մարտի 12-ին հայտարարել էին, որ ամուսնալուծվում են 12 տարվա համատեղ կյանքից հետո:

Իսպանացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 1998-2015 թվականներին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ