Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է իր վարկածով աշխարհի լավագույն երեք դարպասապահներին։
«Այս պահին աշխարհի լավագույն դարպասապահը Տիբո Կուրտուան է, չնայած հիմա վնասվածք ունի։ Տիբոյին հաջորդում են Յան Օբլակը և Մարկ Անդրե տեր Շտեգենը։
Շատերը քննադատում են Արիսաբալագային, որը հիմա փոխարինում է Կուրտուային, բայց Կեպան հիանալի դարպասապահ է։ Կուրտուային փոխարինելը հեշտ գործ չէ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ 42-ամյա Կասիլյասը 2020 թվականին է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Մադրիդի «Ռեալում» իսպանացին նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի 5 չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։