Logo

Կասանո. «Մոուրինյուն ամբողջությամբ սպառված մարզիչ է»

12:21 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն քննադատել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որը հունվարին պաշտոնանկ էր արվել «Ռոմայից»:

«Մոուրինյուն ամբողջությամբ սպառված մարզիչ է: Նա այլևս չի կարող աշխատել ժամանակակից ֆուտբոլում, որովհետև նույն կերպ է մարզում, ինչպես 10 տարի առաջ:

Դե Ռոսին «Ռոմային» ներշնչեց, որ ուժեղ թիմ է, և փայլուն աշխատանք է կատարում: Նա միշտ ստեղծված է եղել «Ռոման» մարզելու համար»,- RAI-ի եթերում ասել է «Ռոմայի», «Միլանի», «Ինտերի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն 2021 թվականից էր գլխավորում «Ռոման»: Պորտուգալացին նախկինում մարզել է նաև անգլիական «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», Մադրիդի «Ռեալը», իտալական «Ինտերը», պորտուգալական «Բենֆիկան» և «Պորտուն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ